Հայտնի է Մեթյու Փերիի տարօրինակ պահածքի պատճառը

Դերասան Մեթյու Փերին երկրպագուների մտահոգությունների առիթը դարձավ, երբ հայտնվեց «Ընկերներ» սերիալի գովազդային հոլովակում:

People-ի հետ կարճ հարցազրույցում նրա պահվածքը քննարկումների ալիք բարձրացրեց: Սոցիալական ցանցերում շատերը նշում էին, որ դերասանը կրկին սկսել է թմրանյութեր օգտագործել:

The Sun-ին տված հարցազրույցում Փերիին մոտ կանգնած աղբյուրը նշել է, որ դա այդպես չէ: Ինսայդերը մեկնաբանել է, որ նկարահանման օրը 51-ամյա դերասանը ստիպված է եղել անհապաղ ատամնաբուժական վիրահատություն տանել, ինչն էլ անհետևանք չի մնացել. «Մեթյուն վստահեցնում է, որ ինքը մաքուր է. անհանգստանալու կարիք չկա»: