Ալսուի դուստրը հայտնի բլոգերի հետ նոր տեսահոլովակ է ներկայացրել

Երգչուհի Ալսուի կրտսեր դուստրը՝ Միկելա Աբրամովան, նոր տեսահոլովակ է թողարկել։ Միկելան, որը վերջերս նշել է 13-ամյակը, ներկայացրել է «Մայրիկի շրթներկը» («Мамина помада») երգը, որը ձայնագրել է բլոգեր ու տիկտոկեր Գերի Գրեմի հետ։ Երաժշտական կարիերայում նոր գլխի առթիվ Միլեկային շնորհավորել է նրա մայրը։

«Շնորհավորում եմ քեզ, իմ փոքրիկ։ Ընկերներ, այսօր դուստրս շատ լավ երգ ու տեսահոլովակ է թողարկել։ Բոլորդ նայեք ու լսեք։ Արդեն մեկ ամիս է՝ պարում եմ միայն դրա ներքո»,- դստեր նոր աշխատանքի մասին հայտնել է Ալսուն։
Երգի հեղինակը Դենիս Կովալեւսկին է, որը ժամանակին հիթեր է գրել Դիմա Բիլանի, Սվետլանա Լոբոդայի, Արթուր Պիրաժկովի, Ֆիլիպ Կիրկորովի և նույնիսկ ռուսական էստրադայի պրիմադոննայի՝ Ալլա Պուգաչովայի համար։
Տեսահոլովակը նկարահանել է ռեժիսոր-բեմադրիչ Սերգեյ Գրեյը․ մինչ այդ նա աշխատել է Թիլ Լինդեմանի, Վլադմիրի Պրեսնյակովի, Յոլկայի և բազմաթիվ այլ աստղերի հետ։