Դավիթ Մանուկյանը, կդառնա «Դոմ-2» ռեալիթի-շոուի հաղորդավարը

Հեռուստահաղորդավարուհի և երգչուհի Օլգա Բուզովայի նախկին փեսացուն՝ Դավիթ Մանուկյանը, կդառնա «Դոմ-2» ռեալիթի-շոուի վարողը, հաղորդում է «Комсомольская правда»:
Ենթադրվում է, որ թողարկումները կսկսվեն արդեն հունիսի 1-ից։
«Միշտ հետաքրքիր է եղել ուժերս փորձել որպես մասշտաբային շոուի հաղորդավար։ «Դոմ-2»-ն ռեալիթի-շոուն կատարյալ համապատասխանում է, քանի որ դա մարդկանց, հարաբերությունների և սիրո մասին շոու է: Ես սիրում եմ այն ամենն, ինչ իրական է՝ առանց սցենարների», – հայտարարել է Մանուկյանը։

Օլգա Բուզովան թողել է նախագծի հաղորդավարի աթոռը, երբ այն TNT-ից տեղափոխվեց է «Յու» հեռուստաալիք:
2004 թվականից TNT-ով հեռարձակվող ռեալիթի շոուն դադարել է թողարկվել 2020թ․-ի վերջում: Այն մասին, որ «Դոմ-2»-ն կվերագործարկվի, հայտնի է դարձել մարտի սկզբին։ Այդ ժամանակ Բուզովան արդեն բաժանվել էր Մանուկյանից