Խեղաթյուրված պատկերացումներ՝ կատարելության մասին․ Ալեքսիս Օհանյան՝ ընտանիքներում երեխայի ծննդից հետո ստեղծված իրավիճակի մասին

Reddit ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը CBS հեռուստաալիքի եթերում խոսել է ընտանիքներում երեխայի ծնունդից հետո մորը և հորը տրամադրվող վճարովի արձակուրդի կարևորության մասին։
38-ամյա գործարարը չի մոռացել անձնական և մասնագիտական կյանքը հավասարակշռելու համար գովել նաև իր կնոջը՝ պրոֆեսիոնալ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսին։ Օհանյանը նշել է, որ խեղաթյուրված պատկերացումներ է ունեցել կատարելության մասին, որին, իր կարծիքով, կարելի էր հասնել միայն ծանր աշխատանքով․ Reddit-ի հիմնադիրի խոսքով՝ Ուիլյամն օգնել է հաղթահարել այդ կարծրապիտը։

«Ես դեռ աշխատում եմ աշխատանքս ընդմիջումներով, վերալիցքավորմամբ և վերագործարկմամբ հավասարակշռելու վրա։ Իսկ Ուլյամսը կարողանում է ինչ-որ պահերի մի կողմ դնել մասնագիտական կյանքը և կենտրոնանալ ընտանեկան և անձնական կյանքի վրա»,- ասել է Օհանյանը։

Նշենք, որ Օհանյանը Միացյալ Նահանգներում տեղեկատվական արշավ է սկսել, որի նպատակն է կոտրել նորածին ունեցող ընտանիքներում հոր դերակատարության շուրջ կարծրատիպերը։

2019 թվականի օգոստոսին New York Times-ում հրապարակած հոդվածում գործարարը գրել էր․ «Ոչ միայն կանայք, այլև տղամարդիկ պետք է վճարովի արձակուրդ ունենան՝ լույս աշխարհ եկած երեխային խնամելու և այդ կարևոր փուլում ընտանիքի կողքին լինելու համար»։

Ընդ որում, հաջողակ գործարարը պնդել էր, թե շատերը խուսափում են իրենց ժամանակը ընտանիքի հետ անցկացնելուց այն կարծրատիպերի պատճառով, թե տղամարդիկ պետք է ընտանիքի ապրուստը ապահովեն, կանայք՝ զբաղվեն կենցաղով: Նշենք, որ զույգն ամուսնացել է 2017 թվականին: Նրանց առաջնեկը՝ Ալեքսիս Օլիմպիա Օհանյանը, ծնվել է 2017թ. սեպտեմբերի 1-ին: