Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքն իրենց վերամիավորումը նշել են 18 մլն դոլար արժողությամբ շքեղ առանձնատանը. լուսանկարներ

Հոլիվուդի ամենահայտնի ներկայացուցիչներից երկուսի` Ջենիֆեր Լոպեսի և Բեն Աֆլեքի վերամիավորումը վերջերս գտնվում է շոու բիզնեսի ներկայացուցիչների կյանքին հետևողների ուշադրության կենտրոնում: Աստղային զույգի երկրպագուները նրանց արդեն միասնական անուն են տվել` «Բենիֆեր» (Bennifer):
Այս մասին գրում է Daily Mail-ը` ներկայացնելով նրանց «սիրո նոր բույնը», որը գտնվում է Մայամիում: Խոսքը շքեղ առանձնատան մասին է, որտեղ նրանց նկատել են պապարացիները: Աղբյուրի տվյալներով` 51-ամյա Լոպեսը և 48-ամյա Աֆլեքը վարձակալել են 18 մլն դոլար գնահատվող տունը, որը համալրված է ջակուզիով, սպա կենտրոնով, մեծ լողավազանով, նավակի կայանման համար նախատեսված հատվածով: Բացի այդ, տնից տեսարան է բացվում դեպի հսկայական ջրային տարածք: Առանձնատունն ունի 11 ննջասենյակ, իսկ կալվածքի տարածքում կա նաև հյուրատուն, 3 ավտոտնակ, մարզասրահ, գրասենյակ: