Netflix-ը կէկրանավորի «Աննա Կարենինա» վեպը

Netflix-ն առաջին անգամ սերիալ է պատվիրել ռուս պրոդյուսերներից, որի մասին հայտնի է դարձել ապրիլ ամսին:

«Աննա Կ»-ն հասանելի կլինի Netflix հարթակում՝ ամբողջ աշխարհի համար: Նկարահանումները տեղի կունենան ռուսերենով՝ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում: Սերիալի ռեժիսորներն են՝ Վալերի Ֆեդորովիչը և Եվգենի Նիկիշովը, իսկ գլխավոր դերակատարը կլինի Սվետլանա Խոդչենկովան:

Դերասանական կազմի մասին այլ տեղեկություններ հայտնի դեռ չեն: «Սերիալի գործողությունը տեղի է ունենում ժամանակակից Ռուսաստանում, որտեղ աշխարհիկ կին Աննա Կարենինան՝ Սանկտ Պետերբուրգի ապագա նահանգապետի կինը, ճակատագրական սիրավեպ է սկսում ալյումինե կայսրության ժառանգորդ Ալեքսեյ Վրոնսկու հետ»,- հաղորդում է Netflix-ը:

Սերիալը հասանելի կլինի Netflix հարթակում՝ ամբողջ աշխարհի համար: Նկարահանումները տեղի կունենան ռուսերենով՝ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում:

Պրեմիերայի ամսաթիվը դեռ հայտնի չէ: