Էդ Շիրանը, Հոլզին, Բենի Բլանկոն և Խալիդան մեղադրվում են պլագիատի մեջ

Երաժիշտներ Էդ Շիրանը, Հոլզին, Բենի Բլանկոն և Խալիդան մեղադրվում են պլագիատի մեջ. այս մասին գրում Է TMZ-ը:

Խոսքը Eastside հիթի մասին է: Շիրանը հանդես է գալիս որպես երգի հեղինակ: Երգը թողարկվել է 2018 թվականին և արագ դարձել հայտնի՝ հայտնվելով՝ Billboard Hot 100-ի առաջին տասնյակում:

Երեք տարի անց Շիրանին, Հոլզիին, Բենի Բլանկոյին և Հալիդին մեղադրեցին հեղինակային իրավունքների խախտման մեջ, նրանց դատի տվեցին Loveless երգի ստեղծողները:

Քիչ հայտնի American XO խմբի Loveless երգը թողարկվել է 2015 թվականին, երգը գրել են կոմպոզիտորներ Կոնստանտին Լոիսը և Շեյն Ուիլյամսը:

Հայցվորների կարծիքով՝  Loveless-ը և Eastside-ը նույնական կիթառային ակորդներ, ընդմիջումներ, տեմպ և բիտ ունեն: