Քիմ Քարդաշյանը լուսանկարներ է հրապարակել դուստրերի հետ ծովափնյա հանգստից

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում, նախկին ամուսին Քանյե Ուեսթի և մոդել Իրինա Շեյքի ենթադրյալ կապի մասին լուրերի ֆոնին, նոր լուսանկարներ է հրապարակել դուստրերի հետ, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը և հավելում, որ այսպիսով Քիմը ցույց է տալիս երեխաների վրա կենտրոնացած լինելը։

Լուսանկարներում SKIMS, KKW Beauty և KKW Frangrance ապրանքանիշերի հիմնադիրն ու սեփականատերը կրում է սև սպանդեքս շորտով լողազեստ և արևային ակնոց։ Հեռուստաաստղն ու դուստրերը՝ 7-ամյա Նորթը և 3-ամյա Չիկագոն լողափին են, որտեղ ավազով են խաղում։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ռեփ կատարող, դիզայներ Քանյե Ուեսթը Քիմ Քարդաշյանից բաժանվելուց հետո սկսել է հանդիպել ռուս սուպերմոդել Իրինա Շեյքի հետ։

«Քանյե Ուեսթն այժմ գաղտնի հանդիպում է Իրինա Շեյքի հետ»,- հայտնել էր աղբյուրներից մեկը։

Ինչպես նշում է Daily Mail-ը, թեև ոմանց համար Շեյքի և Ուեսթի կապը կարող է անակնկալ թվալ, զույգը միմյանց ճանաչում է ավելի քան 10 տարի․ դեռևս 2010 թվականին սուպերմոդելը նկարահանվել էր Ուեսթի Power երաժշտական ստեղծագործության տեսահոլովակում։