Վալերի Մելաձեի նախկին կինն առաջին անգամ բացահայտել է ամուսնալուծության մանրամասները

Վալերի Մելաձեն կյանքում ամենասարսափելի շրջանը համարում է ամուսնալուծությունը։ Նրա համար դժվար է եղել ընտրություն կատարել կնոջ, երեխաների և սիրուհու միջև։
Իսկ նրա նախկին կինը՝ Իրինա Մելաձեն, իր դժվարություններն է ունեցել․ նա ինչ-որ կերպ երեխաներին պետք է բացատրեր ամեն ինչ։

«Մեր ամուսնալուծության շրջանում երեխաների համար դժվար կլիներ բռնել հոր կողմը։ Ես, իհարկե, կարող էի ասել, թե հայրիկը հյուրախաղերի է, բայց, միեւնույն է, վաղ թե ուշ հարցեր կառաջանային։ Այդ պատճառով ես աղջիկներին հետեւողականորեն բացատրում էի իմ յուրաքանչյուր որոշում, պատմում էի, թե ինչն ինչպես եւ ինչու է տեղի ունցել»,- YouTube-յան МамBook շոուի եթերում ասել է Մելաձեի նախկին կինը։