«Օսկար»-ի կազմակերպիչները 1 ամսով հետաձգել են 94-րդ մրցանակաբաշխությունը

ԱՄՆ կինոակադեմիան մեկ ամսով հետաձգել է «Օսկար»-ի 94-րդ մրցանակաբաշխությունը, որը նախատեսված էր 2022 թվականի մարտի 27-ին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ արարողությունը տեղի կունենա փետրվարի 27-ին: Տեղափոխման պատճառները չեն նշվել: ««Օսկար»-ի 94-րդ մրցանակաբաշխությունը տեղափոխվել է 2022 թվականի մարտի 27՝ կիրակի», – ասվում է մրցանակաբաշխության կայքում: Միջոցառումը տեղի կունենա Հոլիվուդի «Դոլբի» թատրոնում և հեռարձակվելու է ABC հեռուստաընկերությամբ:

Ըստ ժամանակացույցի` մի շարք անվանակարգերի կարճ ցուցակում ընդգրկված ֆիլմերի ցանկը կհրապարակվի դեկտեմբերի 21-ին, մինչդեռ բոլոր անվանակարգերում հաղթանակի հավականորդները կհայտարարվեն փետրվարի 8-ին:

Այս տարի «Օսկար»-ի արարողությունը տեղի է ունեցել ապրիլի 26-ի գիշերը Լոս Անջելեսում: Լավագույն ֆիլմ է ճանաչվել «Քոչվորների երկիրը», լավագույն ռեժիսոր` Քլոե Չժաոն, լավագույն դերասանուհի` Ֆրենսիս Մակդորմանդը, իսկ լավագույն դերասան`Էնթոնի Հոփքինսը: Արարողության հեռարձակումը դիտել է 9,85 միլիոն հեռուստադիտող, ինչը ռեկորդային ցածր է մրցանակաբաշխության ողջ պատմության ընթացքում: