Ջենիֆեր Լոպեսին նկատել են նախկին ամուսնու` Մարկ Էնթոնիի հետ ճաշելիս (լուսանկարներ)

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հանդիպել է նախկին ամուսնու և երեխաների հոր՝ երաժիշտ Մարկ Էնթոնիի հետ, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը և հրապարակում պապարացիների կողմից արված լուսանկարները։

Լոպեսը նախկին ամուսնու հետ հանդիպել է հանգստյան օրերը նախկին փեսացուի` Բեն Աֆլեքի հետ անցկացնելուց հետո։

Նախկին ամուսիններին նկատել են Մայամիի ռեստորաններից մեկում ճաշելիս այն բանից հետո, երբ երգչուհուն նկատել էին մարզասրահ այցելելիս։ 51-ամյա Լոպեսը և 52-ամյա երաժիշտն ամուսնացած են եղել 2004-ից 2014 թվականներին և ունեն երկու զավակ՝ 13-ամյա զույգեր Էմման և Մաքսը։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Ջենիֆեր Լոպեսն ամերիկացի նախկին բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսի հետ նշանադրությունը պաշտոնապես չեղյալ հայտարարելուց շաբաթներ անց ռոմանտիկ ուղևորության է մեկնել նախկին փեսացուի՝ հայտնի դերասան Բեն Աֆլեքի հետ։ Լոպեսն Աֆլեքի հետ մասնավոր ինքնաթիռով մեկնել էր Մոնտանա նահանգում գտնվող շքեղ լեռնադահուկային հանգստավայր։ Աղբյուրները հայտնում են, որ զույգը «մոտ մեկ շաբաթ» միասին է անցկացրել դերասանին պատկանող առանձնատանը: