«Շոկային է»․ Քեյթ Հադսոնը` Մեթյու ՄաքՔոնահիի նահանգապետի պաշտոնում հնարավոր առաջադրման մասին

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Քեյթ Հադսոնն ասել է, որ զարմացած է այն փաստից, որ իր երբեմնի խաղընկեր Մեթյու ՄքՔոնահին կարող է իր թեկնածությունն առաջադրել Տեխասի նահանգապետի ընտրություններում, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը՝ մանրամասնելով, որ դերասանուհին այս մասին ասել է Ռոբ Լոուի Literally փոդքասթի եթերում։

«Սա ինձ համար շոկային է»,- ասել է դերասանուհին և հավելել, որ սա առաջին դեպքն է, երբ լսում է ՄքՔոնահիի` քաղաքականություն մտնելու ցանկության մասին։

«Հնարավոր է` չգտնեք մի քաղաքական գործիչ, որը նրա չափ հոգատար կլինի, սակայն Տեխասի նահանգապետի պաշտոնը մեծ աշխատանք է պահանջում»,- ասել է աստղային շիկահերը։