Քարդաշյան ընտանիքը կրկին սկանդալի կենտրոնում է. այս անգամ մեղավոր է Քայլի Ջենները

Քարդաշյան ընտանիքը կրկին սկանդալի կենտրոնում է, այն առնչվում է Քայլի Ջեններին։ Մոդել Վիկտորյա Վաննան TikTok-ում տեսանյութ է հրապարակել՝ հայտարարելով, որ Քայլի Ջեններն իրեն ծաղրի է ենթարկել։ Նրա խոսքով՝ Քայլին ու նրա ընկերուհիները՝ Անաստասիա Կարանիկոլաուն եւ Ջորդին Վուդսը, իր պարային հնարքները ծաղրել են 2015թ․-ին Թայգայի տեսահոլովակի նկարահանումների ընթացքում, գրում է Peopletalk-ը։

«Մոդել լինելը ոչ միշտ է այնքան ուրախ, որքան թվում է, հատկապես հայտնիների շրջանում»,- տեսանյութը մակագրել է Վիկտորյան՝ հայտարարելով․ «Երբ ես նկարահանվում էի Թայգայի տեսահոլովայում, նկարահանման հրապարակում եղել է նաև Քայլի Ջենները, որն իր ընկերուհիների հետ ծաղրի է ենթարկել ինձ»։

«Հենց ես դուրս եկա, նա ոտքից գլուխ նայեց ինձ։ Հետո շշնջալով ու մատնացույց անելով ծաղրում էր, թե ինչպես եմ պարում։ Ես զգում էի, որ ինձ ծաղրում են առանց պատճառի»,- հավելել է Վաննան։

Ի դեպ, Քայլին չի լռել և օպերատիվորեն պատասխանել է Վաննային։ Միան թե չի պարզաբանել, այլ պարզապես հայտարարել է, որ նման բան չի եղել։