Համացանցում է հայտնվել «Բամբասկոտը» սերիալի առաջին թրեյլերը

HBO Max-ը ներկայացրել է 2021թ․-ի ամենասպասված նախագծերից մեկի՝ 2007թ․-ի «Բամբասկոտը» կուլտային սերիալի վերաթողարկված տարբերակի թրեյլերը։ Հոլովակից պարզ է դառնում, որ պրեմիերան տեղի կունենա հուլիսի 8-ին։

«Պրեմիերան տեղի կունենա արդեն հուլիսին։ Հիմա մենք բոլորս «Բամբասկոտ» ենք։ Հույս ունեմ՝ մենք դուրս կգանք եթեր։ Ես կցանկանայի, որ սյուժեի քննարկումները տեղի ունենային, երբ հանդիսատեսը տեսներ առաջին սերիաները»,- հայտնել է  Ջոշուա Սաֆրանուն։
Ու թեև հերոսների անունները բացահայտվել են այս տարվա սկզբին, օրիգինալ կազմից իր վերադարձը հաստատել է միայն մեկ դերասանուհի՝ Քրիստեն Բելը, որի ձայնով էլ խոսում է Բամբասկոտը։