Մերիլին Մենսոնի նախկին ընկերուհին երաժիշտին մեղադրել է բռնաբարության համար

Ամերիկացի երգիչ Մերիլին Մենսոնի նախկին ընկերուհին դիմել է դատարան՝ երաժիշտին մեղադրելով բռնության համար և հայատարարելով, որ վերջինս իրեն տեսագրություն է ցույց տվել, որն իրեն ստիպել է վախենալ իր կյանքի համար, հայտնում է TMZ-ն։

Պարբերականի հաղորդամբ՝ կինը, որը պնդում է, որ Մենսոնի հետ սկսել է հանդիպել 2011թ․-ին, հայտարարել է, որ մի անգամ ռոք կատարողն իրեն հարկադրել է դիտել Groupie («Երկրպագու») անունով տեսանյութը, որը գտնվում էր պահարանում։Տեսանյութում պատկերված էին սեռական ակտեր, ինչպես նաև նվաստացման և զենքի գործադրման տեսարաններ։ Մասնավորապես, կադրերում ցուցադրվել է, թե ինչպես է երգիչն իր երիտասարդ երկրպագուին կապել աթոռին և սպառնացել ատրճանակով։ Հայցվորի խոսքով՝ տեսագրությունն իրեն ստիպել է անհանգստանալ անվտանգության համար։ Կինը պնդում է, որ Մենսոնը նշել ՝ տեսագրությունն արվել է 1996թ․-ի համերգից հետո։
Երաժշտին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ իրական տեսագրությունը, որի մասին խոսվում է, կարճամետրաժ ֆիլմ է, որը նկարահանվել է սցենարով։ Իբրև կարճամետրաժ ֆիլմը ծրագրում էին օգտագործել նոր նախագծում։