Բրեդ Փիթը սիրավեպ է սկսել հայտնի երգչուհու հետ

Անջելինա Ջոլիի հետ բաժանման լուրից հետո Բրեդ Փիթին բազմիցս են ռոմանտիկ հարաբերություններ վերագրել։ Սակայն, դրանք անլուրջ էին։ Այժմ արևմտյան ԶԼՄ-ները տեղեկացել են 57-ամյա դերասանի նոր հետաքրքրության մասին։ Բրիտանական The Mirror պարբերականը հայտնում է, որ Բրեդը աչք է դրել 36-ամյա երգչուհի Անդրա Դեյի վրա։

Պարբերականի աղբյուրի խոսքով՝ զույգը ֆլիրտ է արել միմյանց հետ այս տարվա ապրիլին կայացած «Օսկար» մրցանակի հանձնման արարողության կուլիսներում: Ինսայդերը վստահեցնում է, որ Անդրան արդեն որոշ ժամանակ գտնվում է «դերասանի տեսադաշտում»։