Քանյե Ուեսթը Լոս Անջելեսի փողոցներում շրջել է գլուխը ծածկող տարօրինակ դիմակով (լուսանկարներ)

Ամերիկացի ռեփ կատարող, դիզայներ Քանյե Ուեսթին Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանից բաժանվելուց հետո նախօրեին նկատել են առանց ամուսնական մատանու և տարօրինակ դիմակով Լոս Անջելեսի փողոցներում շրջելիս, գրում է Daily Mail-ը՝ ենթադրելով, որ այդկերպ Ուեսթը փորձել է խուսափել պապարացիներից։

Ուեսթը, մասնավորապես, կրել է լեռնադահուկորդի դիմակ (բալակլավա)՝ բերանից ու աչքերից բացի փակելով ամբողջ գլուխը։

Yeezy ապրանքանիշի հիմնադիրը հագել է նաև սև վերնաշապիկ և նույներանգ տաբատ՝ իր տեսքն ամբողջացնելով Yeezy սպորտային կոշիկներով։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուեսթը սկսել է հանդիպել ռուս սուպերմոդել Իրինա Շեյքի հետ։ Հայտնի է, որ զույգը միմյանց ճանաչում է ավելի քան 10 տարի․ դեռևս 2010 թվականին սուպերմոդելը նկարահանվել էր Ուեսթի Power երաժշտական ստեղծագործության տեսահոլովակում։

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանն ամուսնալուծվելու հայց էր ներկայացրել ամիսներ առաջ։ Զույգն ունի չորս երեխա՝ 7-ամյա Նորթը, 5-ամյա Սեյնթը, 3-ամյա Չիկագոն և 2-ամյա Փսալմը։