50-ամյա Անիտա Ցոյը երազում է երկրորդ անգամ մայրանալու մասին

50-ամյա երգչուհի Անիտա Ցոյը պատրաստվում է երկրորդ երեխայի ծննդին։ Դրա մասին հայտնել է նրա ամուսինը՝ թոփ-մենեջեր Սերգեյ Ցոյը։ Ընդ որում, տղամարդը պահանջում է, որ Անիտան երեխային ինքնուրույն ծննդաբերի՝ չդիմելով փոխնակ մոր օգնությանը։

«Կար ժամանակ, երբ ես շատ էի ուզում երկրորդ երեխա ունենալ, խնդրում էի նրան, բայց ամուսինս հրաժարվում էր։ Նա պարզապես հորոսկոպով Ցուլ է, շատ լուրջ է վերաբերվում կյանքին, ուստի շատ էր վախենում, որ ևս մեկ երեխայի լավ կրթություն չի կարող տալ: Հիմա նա ինձնից ավելի շատ է ցանկանում երկրորդ երեխան ունենալ», – պարզաբանել է աստղը։

Երգչուհին տեսականորեն պատրաստ է գնալ այդ քայլին, թեև վախենում է մնալ առանց բեմի և միջոցառումների։ Այժմ նա հակված է կատարել ամուսնու ցանկությունը և հղիանալ:

«Կորեայում, որտեղ ես ծնվել եմ, սովորաբար մեծ ընտանիքներ են, իսկ ես ընդամենը մեկ երեխա ունեմ։ Երբ նա մեծանում է, և նրա մոտ սկսվում է անձնական կյանքը, հասկանում ես, որ մեկը, իհարկե, քիչ է», – հավելել է Անիտա Ցոյը, ում խոսքը մեջբերում է «Дни.ру»-ն։