«Նա իրո՞ք 62 տարեկան է»․ Մադոննան ցնցել է համացանցը նոր կերպարով

62-ամյա երգչուհի Մադոննան համացանցի օգտատերերի հաճոյախոսություններին է արժանացել՝ իր Instagram-ում լուսանկար տեղադրելով։ Լուսանկարում նա հանդես է գալիս իր տարիքի համար խիստ համարձակ կերպարում և ցուցադրում է առաջվա պես կատարյալ կազմվածքը։
Ցնցող բլուզը, որը բաղկացած է թափանցիկ բոդիից՝ «թանկարժեք» շողշողուն կրծկալից, և կիպ լատեքսային անդրավարտիքից, ստեղծել է մոդելյեր Ժան-Պոլ Գոտիեն։ Թափված մազերով և մեղմ երանգների դիմահարդարմամբ, որտեղ ընդգծված են միայն շուրթերը, Մադոննան «նույնքան թեժ տեսք ունի, որքան 30 տարի առաջ», ինչպես մեկնաբանություններում գրել է երգչուհու հետևորդներից մեկը։

Երգչուհին` ինքը, լուսանկարի նկարագրության մեջ դիմել է կերպարը ստեղծողին․ «Դու միշտ կարող ես կնոջը ստիպել լուսանկարվելու տեսք ընդունել»։

Մադոննայի կրքոտ ֆոտոսեսիայի կադրերը մեկ օրից էլ պակաս ժամանակահատվածում գրեթե 300 հազար հավանում և հազարավոր հիացական մեկնաբանություններ են հավաքել․«Նա հաստա՞տ 62 տարեկան է։ Շոկի մեջ եմ», «Միլիոն դոլարանոց գեղեցկուհի», «Նա կարծես կանգնեցրել է ժամանակը» և այլն։

Մադոննան և Ժան-Պոլ Գոտիեն ծանոթացել են 1987 թ․-ին, Փարիզի արվարձաններից մեկում երգչուհու համերգի ժամանակ։ Այդ օրվանից ի վեր նրանց կապում է ոչ միայն ընկերությունը, այլև ստեղծագործական համագործակցությունը։ Երեք տարի անց, իր համաշխարհային շրջագայության ժամանակ, Մադոննան հայտնվեց կուտյուրիեի ստղեծած զգեստներով։ Հենց Ժան-Պոլն է նրա համար հնարել «կոնաձև բրան», որը հետագայում փոփ-մշակույթի իսկական խորհրդանիշ դարձավ։