Որոնք են այն վտանգավոր սննդամթերքները, որ չի թույլատրվում գնել սուպերմարկետներից

Քչերն են մտածում սննդամթերքի որակի մասին: Մտնելով խանութ՝ մարդիկ հաճախ զամբյուղի մեջ են դնում այն ​​ամենը, ինչ ընկնում է ձեռքի տակ՝ չհասկանալով, որ դա առողջարար կամ վնասակար սնունդ է: Կան ապրանքներ, որոնք պետք չէ գնել նույնիսկ լավագույն սուպերմարկետներից:

Աղացած միս. Շատ անբարեխիղճ արտադրողներ, ըստ սննդաբան Ելենա Սոլոմատինայի, սիրում են աղացած մսին ​​ավելացնել հին կամ փչացած միս, ինչպես նաև՝ մեծ քանակության ճարպ, կաշի և ոսկոր: Հետևաբար, ամենալավը շուկայում թարմ միս գնելն է, իսկ դրանից հետո կարող եք ինքներդ աղալ միսը, որի որակի հարցում 100 տոկոսով վստահ կլինեք:

Քաղցրավենիք․ բանն այն է, որ քաղցրավենիքն ունի պահպանման համեմատաբար կարճ ժամկետ: Իսկ քաղցրավենիքի մեծ մատակարարումները միշտ չէ, որ կատարվում են ժամանակին: Ի՞նչ են անում այս դեպքում վաճառողները: Փոխում են գնապիտակների վրա նշված պահպանման ժամկետների ամսաթվերը: Ուստի պետք չէ զարմանալ, թե ինչու է կոնֆետը շատ կոշտ և տարօրինակ հոտով:

Քերած պանիր․ պատահում է, որ նշված տեսակի պանրի մի մասը չի համապատասխանում փաթեթում նշված ընկերությանը: Բացի դրանից, որոշ տեսակի պանիրներում, օրինակ ՝ պարմեզանում, արտադրողները կարող են ավելացնել ցելյուլոզա՝ ծավալը մեծացնելու համար: Դրա համար ավելի անվտանգ է գնել պանրի ամբողջ կտորը և այն քերել տանը:

Սառեցրած սնունդ․ հաճախ սառեցված սննդամթերքով փաթեթներում շատ սառույց կա, և հալվելուց հետո մարդը ստանում է արտադրանք, որը քաշին անհամապատասխան է։ Սա հատկապես վերաբերում է ծովախեցգետիններին, ձկներին, սառեցրած բանջարեղենին և հատապտուղներին: Բացի դրանից, սառեցման և հալեցման ժամանակ բանջարեղենը և հատապտուղները կորցնում են իրենց օգտակար հատկությունների զգալի մասը:

Պատրաստի աղցաններ․ լավ է, եթե աղցանները պատրաստվեն ձեր ժամանումից 5-15 րոպե առաջ: Բայց, ցավոք, ամենից հաճախ աղցանները ամբողջ օրը մնում են տարաներում, դրանց մեջ հաճախ էժան ու ցածրորակ մայոնեզ է օգտագործվում։