Բորիս Ջոնսոնն ամուսնացել է

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Լոնդում ամուսնացել է իր ընտրյալի՝ Քերրի Սիմոնդսի հետ, գրում է The Sun պարբերականը:

Ըստ աղբյուրի հրապարակման՝ պսակադրությունը տեղի է ունեցել Վեսթմիսթերյան տաճարում, որին մասնակցել են հարազատների և ընկերների նեղ շրջանակ: Ամուսնության արարողության անցկացման մասին տեղյակ չեն եղել անգամ վարչապետի մտերիմ օգնականները, իսկ 30 հյուր հրավեր է ստացել վերջին րոպեներին:

Ջոնսոնը ամուսնացել է 56 տարեկան հասակում՝ այդպիսով դառնալով Միացյալ Թագավորության պատմության մեջ երկրորդ վարչապետը Ռոբերտ Ջեքինսոնից հետո, որն ամուսնացել է արդեն իսկ վարչապետի կարգավիճակում:

Ջոնսոնն ու Սիմոնդսը նշանադրվել էին նախորդ տարվա մարտին, երբ իր նախորդ կնոջից ամուսնալուծվել էր: