Չինաստանում Լեդի Գագան, Ջասթին Բիբերը և BTS-ը հեռացվել են «Ընկերները» ֆիլմի հատուկ սերիայից

Չինաստանում որոշել են փոխել հայտնի «Ընկերները» սերիալի նոր սերիան։ Դրանից կտրել են Լեդի Գագայի, Ջասթին Բիբերի և BTS խմբի մասնակցությամբ բոլոր տեսարանները: Հեռուստադիտողները կարծում են, որ հայտնիները հեռացվել են երկրի հետ նրանց ունեցած հարաբերությունների պատճառով։ Այս մասին հայտնում է BBC News-ը:

Սերիալի երկրպագուները նկատել են, որ Լեդի Գագան, Ջասթին Բիբերը և BTS խումբը  հեռացված են սերիալից: Ավելին, հրավիրված աստղերը հեռացվել են չինական բոլոր երեք սթրիմինգերից, որոնք իրավունք ունեն հեռարձակել «Ընկերները»: Բացի այդ, հատուկ սերիայից «անհետացել» են բոլոր ԼԳԲՏ անձանց հետ կապված տեքստերը:

Սերիալի երկրպագուները կարծում են, որ նրանք որոշել են հեռացնել հայտնիների մասնակցությամբ տեսարանները, քանի որ նրանք նախկինում վիրավորական արտահայտություններ էին արել Չինաստանի մասին: Այս գրաքննությունը խիստ վրդովեցրել է հեռուստադիտողներին, ովքեր սկսել են կիսել հեռացված մասերը սոցիալական ցանցերում: Դեռ պարզ չէ՝ կառավարությունը կանգնած է գրաքննության հետևում, թե հարթակներն իրենք են կրճատել սերիան, որպեսզի չթողարկեն «քաղաքականապես զգայուն» բովանդակություն: