Մորգենշտերնը բեմ է բարձրացրել էլիտար մեքենայով (տեսանյութ)

Ռուս ռեփեր Մորգենշտերնը էլիտար մեքենայով բեմ է բարձրացելիր համերգի ընթացքում: Ուշագրավ տեսանյութը հրապարակոել է REN TV-ն:

Երաժիշտը բեմ է բարձրացել իր սպիտակ Mercedes-ով և երկրպագուների բղավոցների ուղեկցությամբ հասել բեմի մյուս ծայրը: Դրանից հետո նա կայանել է մեքենան, դուրս եկել և բղավել «Մոսկվա, ողջույն»: Այս համարը նախորդել  է «Новый мерин» երգին:

Ավելի վաղ Մորգենշտերնը հեռուստահաղորդավարուհի Անաստասիա Իվլեևայի, բլոգերներ Միխայիլ Լիտվինի և Դմիտրի Գորդեյի հետ մասնակցել էր ավտոարշավի: Մրցույթում օգտագործվել է չորս մեքենա, այդ թվում `Իվլեևայի Lamborghini-ն: Մորգենշտերնը դարձել էր մրցավազքի հաղթողը: Նշվում է, որ մրցարշավներն անցկացվել են փակ մարզադաշտում՝ պրոֆեսիոնալ մրցարշավորդների հսկողության ներքո և շտապօգնության և հրշեջ ջոկատների ներկայությամբ:

Հաղորդվել է նաև, որ Մորգենշտերնի համերգը Սանկտ Պետերբուրգում չեղյալ է հայտարարվել ծնողական կազմակերպությունների բողոքներից հետո: