Հայտնի է «Կոչիր ինձ քո անունով» ֆիլմի հետագա ճակատագիրը

Օսկարի առաջադրված «Call Me by Your Name» («Կոչիր ինձ քո անունով») ֆիլմի ռեժիսոր Լուկա Գվադագնինոն խոսել է կինոնկարի հավանական շարունակության մասին: «Call Me by Your Name»-ի երկրպագուներին ուրախացրել էր այն, որ Լուկան հայտարարել էր, թե աշխատում է  կինոնկարի վրա:

Սակայն, օրերս ռեժիսորը Deadline-ին պատմել է նոր ռոմանտիկ սարսափ ֆիլմի նկարահանումների մեկնարկի մասին: Ռեժիսորը կարծես թե հրաժարվել է «Call Me by Your Name»-ի շարունակությունը նկարահանելու գաղափարից. «Ճիշտն ասած, իմ սիրտը դեռ այդտեղ է, բայց ես հիմա աշխատում եմ նոր ֆիլմի վրա, և հուսով եմ, որ շուտով կնկարահանեմ նաև իմ «Scarface»-ը: Ես շատ նախագծեր ունեմ»:

Հավելենք, որ ֆիլմը պատմում է ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող 17-ամյա պատանու սիրո և դրա դժբախտ վերջաբանի մասին։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2017 թվականի հունվարի 22-ին «Սանդենս» կինոփառատոնին։ Գլխավոր դերերում են Տիմոտի Շալամեն, Արմի Համերը, Մայքլ Ստալբերգը և Ամիրա Ղազարը։

Ֆիլմը բարձր է գնահատվել կինոքննադատորի կողմից և արժանացել է բազմաթիվ միջազգային պարգևների։ Առաջադրվել է 2018 թվականի Օսկարին, ընդգրկվել է 4 անվանակարգում նաև «Լավագույն ֆիլմ» անվանակարգում