Քայլի Ջենները 3-ամյա դստեր հետ նոր լուսանկարներ է հրապարակել

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քայլի Ջենները 3-ամյա դստեր հետ նոր, «մոր և դստեր քաղցր վայրկյանները» պատկերող լուսանկարներ է հրապարակել, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը։

Իրապատում շոուի 23-ամյա աստղը Սթորմիին գրկած ուրախ լուսանկարներ է հրապարակել։ Լուսանկարներում Քայլի Ջենները կրում է 1990-ականների թրենդ համարվող բանդանայի նման տոպ և լայն ջինս՝ իր տեսքը համալրելով սպիտակ սպորտային կոշիկներով և Christian Dior ապրանքանիշի սպիտակ պայուսակով։

3-ամյա Սթորմին լուսանկարներում կրում է սպիտակ շապիկ, ջինսե շորտ և սպորտային կոշիկներ՝ ձեռքին տիկնիկ։ Վերոնշյալ լուսանկարներից բացի, Kylie Cosmetics ապրանքանիշի հիմնադիրը հրապարակել է նաև ինքնանկարներ։

Վերջին շրջանում համացանցում շրջանառվում են տեղեկություններ այն մասին, որ Քայլի Ջեններն ու Սթորմիի հայրիկը՝ Թրևիս Սքոթը, վերսկսել են իրենց հարաբերությունները՝ առանց պարտավորությունների, ինչը հեռուստաաստղը ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել է։

Հիշեցնենք, որ Քայլի Ջեները և Թրևիս Սքոթը բաժանվել են 2019 թվականին՝ երկու տարի համատեղ կյանքից հետո։ E!News-ը՝ վկայակոչելով իր աղբյուրը նշել էր, որ զույգը պաշտոնապես վերջ չի տվել հարաբերություններին, սակայն առժամանակ բաժանվել է՝ հաճախակի դարձած վիճաբանությունների պատճառով։

Զույգը սկսել էր հանդիպել 2017 թվականին, և շաբաթներ անց հայտարարել Քայլիի հղիության մասին: