Մարիոն Կոտիյարը և Ադամ Դրայվերը երգում են Sparks-ի նոր երգում

Մարիոն Կոտիյարը և Ադամ Դրայվերը երգում են Sparks-ի նոր երգում: Դերասանների ձայները լսվում են «Այնպես որ, կարող ենք սկսել» երգում:
Երգը հայնտվել է ռեժիսոր Լեոս Կարակսի «Անետ» մյուզիքլում, որն այս հուլիսին կբացի Կաննի 74-րդ կինոփառատոնը:

«Մենք ի սկզբանե «Անետը» պատկերացնում էինք որպես Sparks-ի հերթական ալբոմ: Այնուամենայնիվ, դա կլինի մի պատմություն, որն ունի սյուժե և երեք գլխավոր հերոս, փոքր անսամբլ, որը թույլ կտա մեզ ներկայացնել «օպերան» ուղիղ եթերում և հյուրախաղերի ժամանակ», – ասվում է մամուլի հաղորդագրության մեջ: