ԱՄՆ-ում մահացել է 20-ամյա ռեփեր Lil Loaded-ը

Ամերիկացի ռեփեր Lil Loaded-ը (իսկական անունը՝  Դաշոն Մորիս Ռոբերտսոն) մահացել է 20 տարեկան հասակում՝ ձերբակալվելուց մի քանի ամիս անց: Այս մասին հայտնում է The Sun-ը:

Երաժշտի մահվան մասին պաշտոնական հաստատում դեռ չկա, բայց երաժշտի երկրպագուներն արդեն սգում են նրա վաղաժամ մահը սոցցանցերում: Ռոբերտսոնի մահվան պատճառը չի նշվում:

Անցյալ տարվա նոյեմբերին Lil Loaded-ը ձերբակալվել էր ընկերոջ սպանության համար: ԱՄՆ Տեխաս նահանգում նա ինքնաձիգով գնդակահարել էր իր ընկերոջը՝ Խալիլ Ուոքերին: Ավելի ուշ նրան բաց են թողել գրավի դիմաց։

Լիլ Լոադը հայտնի դարձավ իր 6locc 6aby, Gang Unit և Link Up թրեքերի շնորհիվ: Նրա երաժշտության մեջ գերակշռում է կրիմինալ թեմատիկան, և տեսահոլովակներում հաճախ ցուցադրվում է զենք: