Բելլա Հադիդը Jean Paul Gaultier-ի նոր հավաքածուի ֆոտոշարքում հանդես է եկել ջրահարսի կերպարում (լուսանկարներ, տեսանյութ)

Սուպերմոդել Բելլա Հադիդը, որը դարձել է Jean Paul Gaultier ապրանքանիշի Les Marins հավաքածուի գովազդային արշավի դեմքը, հավաքածուի թողարկման կապակցությամբ իրականացված ֆոտոշարքում հանդես է եկել ջրահարսի կերպարում, հաղորդում է Harper’s Bazaar-ը։

Նշվում է, որ նոր հավաքածուի համահեղինակներն են Alan Crocetti, Lecourt Mansion, Marvin M’Toumo, Ottolinger և Palomo Spain բրենդները։

Համագործակցությունը տեղի է ունեցել հագուստի մոդելավորող, դիզայներ Ժան Պոլ Գոտյեի՝ համանուն ապրանքանիշի գլխավոր տնօրենի պաշտոնը լքելու հայտարարությունից հետո։

Les Marins հավաքածուում ներկայացված են կիսաթափանցիկ վերնազգեստներ, բաճկոններ, ծովային տեսարանի տպագրությամբ կոստյումներ, աքսեսուարներ, ինչպես նաև գլխարկներ։