Դավան հաջորդ տարի կմասնակցի Եվրատեսիլին 2022-ին

Ռուս ռեփեր Դավան օգտատերերի շրջանում նոր հետաքրքրության ալիք է բարձրացրել. պարզվում է՝ երաժիշտը ծրագրում է մասնակցել «Եվրատեսիլ-2022»-ին: Նա համացանցում լուսանկար է հրապարակել Ֆիլիպ Կիրկորովի հետ, որտեղ երկուսով կանգնած են երաժշտական մրցույթի խորհրդանիշներով հագուստներով և իր լուսանկարն ուղեկցել է հետևյալ հարցով. «Գուշակեք` ինչի՞ն ենք պատրաստվում»։ Իրադարձությունների շուրջ ավելի մեծ ինտրիգ ստեղծելու համար երգիչը ավելացրել է «#евровидение2022» հեշթեգը։

Հասարակությունը կադրին ոչ միանշանակ կերպով է արձագանքել, չնայած՝ Բուզովայի նախկին սիրելիին որևէ կոնկրետ հայտարարություն չի արել: «Ուղղակի խայտառակ կերպով ձախողեցիք այս տարի, որպեսզի հաջորդ տարի խայտառակությունն այդքան էլ մասշտաբային չթվա։ Գերազանց պլան», «Մանիժա, Դավա … իսկ ինչո՞ւ ոչ Բուզովան», «Մի ասեք ինձ, որ սա լուրջ է։ Աշխարհը համաճարակի սկզբից գժվել է։ Իսկ որ ամենատաօրինակը, որ նրան Կիրկորովն է պատրաստում»,- ժամանակից շուտ հիասթափվել են հետևորդները։

Հնարավոր է, որ Մանուկյանն ու Կիրկորովը մրցույթի հետ կապված ինչ-որ նախագիծ են պատրաստում։ Ֆիլիպը և Դավիթը լավ ընկերներ են, նրանք նաև մի քանի նագամ ներկայացել են զուգերգերով։