«Friends»-ի հատուկ թողարկումը ռեկորդ է սահմանել

Լեգենդար «Friends» սիթքոմի հատուկ թողարկումը Amediateka-ում դիտումների քանակով ռեկորդ է սահմանել. այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Ընկերների վերամիավորման մասին պատմող  էպիզոդը հեռարձակվել է մայիսի 27-ին և զբաղեցրել է Amediateka-ի վարկանշային աղյուսակի առաջին հորիզոնականը ինչպես անցած հանգստյան օրերին, այնպես էլ մայիսի 24-30-ը: Այդպիսով, սիթքոմը գերազանցել է «Գահերի խաղը» և «Սեքսը մեծ քաղաքում» հեռուստասերիալների ցուցանիշը:

Մայիսի 27-ից մայիսի 30-ը օգտատերերի ավելի քան 60 տոկոսը դիտել է սիթքոմը, այդ նույն ընթացքում Amediateka-ում երկու անգամ ավելի շատ նոր օգտատեր է գրանցվել: