Ջենիֆեր Լոպեսին և Բեն Աֆլեքին նկատել են Արևմտյան Հոլիվուդի ռեստորաններից մեկի մոտ (լուսանկարներ)

Նախօրեին պապարացիները հոլիվուդյան դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսին և հայտնի դերասան Բեն Աֆլեքին լուսանկարել են Արևմտյան Հոլիվուդի «Փենդրի» ռեստորանի մոտ գրկախառնված, գրում է Page Six-ը:

Նշվում է, որ զույգը ռեստորանում ռոմանտիկ ընթրիք է ունեցել, որից հետո Աֆլեքի մեքենայով հեռացել է։

Լուսանկարներում երևում է, որ Լոպեսն ինչ-որ պահի իր գլուխը դրել է Աֆլեքի կրծքին։

Նշենք, որ զույգի՝ հաճախակի դարձած հանդիպումների մասին ԶԼՄ-ները գրում են արդեն մի քանի շաբաթ․ իրազեկ աղբյուրները հայտնում են, որ Լոպեսը շատ երջանիկ է։

Երգչուհին ու Բեն Աֆլեքը նշանադրված են եղել 2002-ից 2004 թվականներին։ Լոպեսը մի առիթով Աֆլեքից բաժանությունն անվանել է «իր կյանքի առաջին մեծ վիշտը»։

Նախկինում դերասանուհին ամուսնացած է եղել պարող Քրիս Ջուդի և Օջանի Նոայի, ինչպես նաև հայտնի երգիչ Մարք էնթոնիի հետ, որի հետ ամուսնությունից զույգ երեխաներ ունի։ Բեն Աֆլեքը հոլիվուդյան դերասանուհի Ջենիֆեր Գարներից բաժանվել է 2018 թվականին: Զույգն ունի երեք երեխա: