Սոֆի Թըրները, որը հայտնի է «Գահերի խաղը» սերիալում Սանսա Ստարկի դերով, միացել է HBO Max The Staircase հանցավոր թրիլերի դերասանական կազմին:
Սերիալը, որը հիմնված է գրող Մայքլ Փիթերսոնի իրական պատմության վրա, կպատմի Հյուսիսային Կարոլինայից նրա բազմանդամ ընտանիքի և կնոջ՝ Քեթլինի խորհրդավոր մահվան մասին:
Հրապարակման համաձայն՝ «Գահերի խաղի» աստղը մարմնավորելու է գրողի որդեգրված դուստրերից Մարգարեթ Ռաթլիֆին:
Բազմամասանոց թրիլերում նկարահանվելու են նաև Քոլին Ֆյորթը, Թոնի Քոլեթը, Ջուլիետ Բինոշը, Ռոզմարի Դեվիթը և Պարկեր Պոսին: