«Ես նույնիսկ լաց եմ եղել»․ Մորգենշտերնին հոսպիտալացրել են

Սկանդալային հայտնի ռուս ռեփեր Մորգենշտերնն այժմ գտնվում է հիվանդանոցում։ Երաժշտին հիվանդանոց են տեղափոխել աջ կողմի սարսափելի ցավերի պատճառով։ Ավելի վաղ ռեփերը որոշել էր, որ նա կույր աղիքի բորբոքում ունի։
Սակայն հետազոտությունից հետո բժիշկները հայտնել են, որ երիկամների հետ կապված լուրջ խնդիրներ կան։

«Երկու օր խիստ ցավեր եմ ունեցել։ Ես նույնիսկ լաց եմ եղել։ Հետազոտությունից հետո ինձ ասացին, որ ինձ մոտ խախտվել է երիկամների աշխատանքը։
Հնարավոր է՝ կան քարեր։ Ափսոս, որ ադամանդներ չեն։ 23 տարեկանում երիկամները փչացնելը ռեկորդ է», – իր հետևորդներին հումորով պատմել է Մորգենշտերնը։