Բիլլի Այլիշը նոր տեսահոլովակ է թողարկել

Բիլլի Այլիշը շարունակում է ուրախացնել երկրպագուներին իր ստեղծագործականությամբ: Երգչուհու Lost Cause երգն ունի նոր հոլովակ, որն անմիջապես մտել է YouTube երաժշտական թրենդների ցանկում և արդեն ունի մոտ 10 մլն դիտում:

Նախկին ընկերոջ մասին երգը, որն ընդգրկված է առաջիկա՝ Happier Than Ever ալբոմում, կթողարկվի հուլիսի 30-ին: Երկրպագուներին կրկնակի անակնկալ էր սպասվում. տեսահոլովակում «Գրեմմի» մրցանակի դափնեկիրը կրկին փոխել է ոճը, ներկայացել ներքնազգեստով: Երգչուհին պայքարում է բոդի շեյմինգի դեմ և ապացուցում է իր վստահությունը: