«Ես էլ եմ եկել» ներառական արվեստի փառատոնին բազմաբնույթ միջոցառումներ կանցկացվեն

Եվրասիական-նորվեգական «Կառուցել կամուրջներ» ծրագրի շրջանակում հունիսի 9-12-ը Երևանում կանցկացվի «Ես էլ եմ եկել» ներառական արվեստի փառատոնը:

Փառատոնի շրջանակում հունիսի 9-ին Երևանի Փոքր թատրոնում գալա-համերգ տեղի կունենա, որին մասնակիցները կներկայանան  պատրաստի համարներով, հունիսի 10-11-ին կկայանա թատերական լաբորատորիա, որի շրջանակում մասնակիցներն ընտրում են աշխատանքային խմբերից ﬔկը՝ թատերական արվեստ, հայկական պար, երգչախումբ, գործիքային երաժշտmթյուն, թատերական զգեստի պատրաստում, թատերական ռեկվիզիտի պատրաստում, լանդշաֆտային դիզայն, խոհանոց:

Հունիսի 10-ին նախատեսվում է սոցիալական սրճարան «Մայրի»-ում. մասնակիցները կհամտեսեն «Մայրիի» սննդային արտադրամասում պատրաստված ուտեստները, կծանոթանան «Մայրիի» սաների ուժերով ձևավորված բացօթյա սրճարանին, իսկ ավարտական ներկայացումը կանցկացվի հուլիսի 11-ին: Հ. Թումանյանի «Խոսող ձուկը» բեմադրությունը կներկայացվի Երևանի փոքր թատրոնում:

Հունիսի 12-ին նախատեսվում է ճանապարհորդություն դեպի Գեղարդի վանք: Դիմուﬕ ներկայացման վերջնաժամկետը հունիսի 5-ն է: Ներկայացվող համարների տևողությունը սահմանված է 5-7 րոպե։ Մասնակիցների տարիքը՝ 16+: Հետաքրքրասերները մանրամասներին կարող են ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ http://mayri.am/festival/: