Ինչո՞ւ Սառա Ջեսիկա Փարքերը չի դիտել «Սեքսը մեծ քաղաքում» կուլտային սերիալի ոչ մի էպիզոդ

Շուտով տեղի կունենա չորս ընկերուհիների կյանքի մասին պատմող՝ «Սեքսը մեծ քաղաքում» կուլտային սերիալի նոր եթերաշրջանի մեկնարկը:
Իսկ մինչ այդ գլխավոր դերակատարը՝ Սառա Ջեսիկա Փարքերը, Cheat Sheet-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ չի դիտել սերիալի ոչ մի էպիզոդ։

«Ես բազմաթիվ հեռուստահաղորդումներ եմ դիտում, բայց երբեք չեմ նայում այն նախագծերը, որտեղ ես խաղում եմ։ Ես պարզապես փոխում եմ ալիքները և փորձում եմ չհետևել», – աստղի խոսքը մեջբերում է պարբերականը։ Փարփերի խոսքով՝ ինքը բոլորովին նման չէ իր անհավասարակշիռ հերոսուհուն։ Դերասանուհին մինչև վերջին պահը կասկածում էր, թե արժե արդյոք մասնակցել նոր սերիաների նկարահանումներին։

Ավելի վաղ հայտնել էին, որ երկրպագուները շոուում չեն տեսնի Քիմ Քեթրոլին, որը մարմնավորում էր Սամատային, սակայն դերասանների մեծամասնությունը կհայտնվի սերիալի վերաթողարկման մեջ։