Սքարլեթ Յոհանսոնի խենթ ու յուրահատուկ ֆոտոշարքը

34-ամյա Սքարլեթ Յոհանսոնը հանդես է եկել խենթ ու յուրահատուկ ֆոտոշարքով և կիսվել է լրագրողների հետ զրույցում, որ հիմա պատրաստ է ֆիլմերում խաղալ յուրաքանչյուր կերպարի դեր:

Նախկինում նա մեծ կարևորություն էր տալիս հասարակական կարծիքին ու ամեն կերպ աշխատում էր գոհացնել իր երկրպագուներին: Դա էր պատճառը, որ տարիներ առաջ Սքարլեթը հրաժարվեց խաղալ տրանսգենդեր հերոսի կերպար հեռուստանախագծերից մեկում: Նա շատ է զղջացել իր այդ որոշման համար:

«Ես դերասաուհի եմ և պետք է կարողանամ խաղալ յուրաքանչյուր կերպարի, անգամ կենդանու կամ իրի դեր: Հրաժարվելով տրանսգենդերի դերից՝ ես հիասթափեցրի ինքս ինձ: Հիմա իմ մասնագիտական կողմնորոշումներն այլ են, և ես չեմ կատարի նույն սխալը»,- անկեղծացել է դերասանուհին: