Նոր սկանդալ Բուքինգհեմյան պալատում․ լրագրողական հետաքննության հետևանքով պարզվել են նոր մանրամասներ

Այս առավոտը Մեծ Բրիտանիայում թեյով չի սկսվել։ Թագավորական ընտանիքը կրկին հայտնվել է սկանդալի կենտրոնում, սակայն այս անգամ խնդիրն արքայազն Հարիի կամ նրա կնոջ նոր անկեղծ խոստովանությունները չեն։ Guardian-ի լրագրողները փորփրել են արխիվները և ապացույցներ գտել, որ անլգիական միապետներն աշխատանքի չեն ընդունել մարդկանց, որոնք մուգ գույնի մաշկ ունեն։

Փաստաթղթերում, որոնք թվագրված են 20-րդ դարի 60-ական թվականներով և այս ամբողջ ընթացքում պահվել են Ազգային արխիվում, ասվում է, որ Բուքինգհեմյան պալատը արգելել է ծառայության ընդունել «թխամաշկ ներգաղթյալների, այլազգիների ու էթնիկ փոքրամասնությունների այլ ներկայացուցիչների», մեջբերում է պարբերականը։

Բուքինգհեմյան պալատում ստիված են եղել արդարանալ։ Թագավորական ընտանիքի ներկայացուցիչը ժխտել է ռասիզմի մեղադրանքները և լրագրողներին ակնարկել է, որ չի կարելի վստահել կեսդարյա վաղեմությամբ տեղեկատվության աղբյուրներին, քանի որ դրանք չեն արտացոլում իրերի ներկա դրությունը, հայտնում է Nzherald-ը։