Zara-ի զգեստները դիտարկել են որպես վիրավորանք Մեքսիկայի ժողովրդին

Մեքսիկայի կառավարությունը իսպանական Zara և այլ ապրանքանիշերի ամառային հագուստում բնիկ ժողովրդի մշակույթի վիրավորանք է նկատել, հայտնում է Metro-ն։
Խոսքը Zara-ի նախշերով զգեստի մասին է, որը հատուկ է Օահակա նահանգում միշտեկ համայնքի համար։ Ընդգծելով ավանդական զգեստներին նմանությունը՝ երկրի մշակույթի նախարար Ալեխանդրա Ֆրաուստոն հայտարարել է, որ ապրանքնաիշի դիզայնը ներառում է ավանդական խորհրդանիշներ, որոնք «մարմնավորում են մի ամբողջ հանրության շրջակա միջավայր, պատմություն ու աշխարհայացք»։

Ալեխանդրա Ֆրաուստոն մշակութային յուրացման վերաբերյալ հրապարակային բացատրություն է պահանջել ընկերությունների ներկայացուցիչներից։
«Inditex» ընկերությունը, որին էլ պատկանում է Zara ապրանքանիշը, հայտարարել է, որ դիզայներները ոչ մի կերպ յուրացման փորձ չեն կատարել։
«Զարդանկարը, որի մասին խոսվում է, մտադրված չի վերցվել մեքսիկական ժողովրդից»,- ասված է հայտարարությունում։