Daily Mail-ը` Ջոլիի և Փիթի դատական պայքարից մանրամասներ է ներկայացրել

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին երբեք չի ների նախկին ամուսնուն՝ դերասան Բրեդ Փիթին՝ անցյալ շաբաթ դատարանում երեխաների համատեղ խնամակալությունը շահելու համար, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։

Հայտնի է, որ 45-ամյա դերասանուհին հիասթափված է և համարում է, որ իր իրավական պայքարը «դեռևս ավարտված չէ»։ Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը 6 երեխա ունեն՝ 19-ամյա Մեդոքսը, 17-ամյա Փաքսը, 16-ամյա Զահարան, 15-ամյա Շիլոհը և 12-ամյա զույեր Նոքսը և վիվիենը։

Աղբյուրը նշել է, որ Ջոլին երբեք չի ներելու Փիթին և հավատում է, որ արդարությունը կվերականգնվի։ Դատարանի որոշմամբ` Ջոլին և Փիթը կիսելու են իրենց երեխաների խնամակալությունը՝ բացառությամբ Մադոքսի, որն այլևս անչափահաս չէ։

Հայտնի է, որ Ջոլիի և Փիթի միջև դատական այս քաշքշուկի պատճառը ոչ թե հենց երեխաների խնամակալությունն է, այլ իրենց հարաբերությունները։ Նրանց միջև դատական պայքարը բարդանում է՝ Փիթի նկատմամբ ընտանեկան բռնության մասին Ջոլիի ենթադրյալ վկայության հետևանքով։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Tert.am–ը, Անջելինա Ջոլին քննադատել էր իր և դերասան Բրեդ Փիթի երեխաների խնամակալության գործով դատավորին՝ հայտարարելով, որ վերջինս «կողմնակալ է և իր երեխաներին թույլ չի տալիս ցուցմունք տալ»։ Պարբերականի հաղորդմամբ՝ Ջոլին, որը ցանկանում էր հասնել իր երեխաների խնամակալության գործով դատավոր Ջոն Օդերկիրկի որակազրկմանը, նոր դատական հայց էր ներկայացրել՝ պնդելով, որ դատավորը «նախքան որոշում կայացնելը հրաժարվել է լսել իր երեխաների ցուցմունքները, որոնք կարող էին բխել իրենց իսկ անվտանգությունից և բարեկեցությունից»։

Նշենք, որ դերասանները բաժանվել են 2016 թվականին։ Զույգի որդեգիր որդու՝ Մեդոքսի և Բրեդ Փիթի միջև տեղի ունեցած ենթադրյալ վեճը, ինչպես հայտնում էին աղբյուրները, լցրել է 45-ամյա Ջոլիի համբերության բաժակը, ինչից հետո դերասանուհին ապահարզանի հայց է ներկայացրել դատարան։