Ռոբի Ուիլյամսն իր սանրվածքը վստահել է կնոջը. տեսանյութ

Բրիտանացի փոփ երգիչ Ռոբի Ուիլյամսի կինը՝ ամերիկացի դերասանուհի Աիդա Ֆիլդը, սափրել է ամուսնու գլուխը:

Instagram-ում հրապարակված կադրերում երևում է, որ 42-ամյա Ֆիլդը էլեկտրական սափրիչով խուզում է 47-ամյա երգչի մազերը։

«Երբ գործը հասնում է նրա մազերին, կա՛մ ամեն ինչ, կա՛մ ոչինչ։ Արդյունքում մենք ոչինչ չթողեցինք», – տեսագրությանը կից գրել է Ֆիլդը։
Երկրպագուները սկսել են քննարկել Ուիլյամսի արտաքինը և նշել, որ նա 20 տարով ջահելացել է։

«Կարծես 90-ականների Ռոբին լինի», «Աստված իմ, ի՜նչ անակնկալ էր», «Նրան շատ է սազում», «Այսպես շատ ավելի լավ է»,– գրել են նրանք մեկնաբանություններում։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Ayda Field Williams (@aydafieldwilliams)