«Ինձ համար մեծ պատիվ է»․ Համասյանը 2 մրցանակի է արժանացել «Deutscher Jazzpreis» միջազգային մրցույթում

Ջազ դաշնակահար, կոմպոզիտոր Տիգրան Համասյանը միանգամից երկու մրցանակի է արժանացել Գերմանիայում անցկացված «Deutscher Jazzpreis» միջազգային մրցույթում։ Երաժիշտն այդ մասին գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ շնորհակալություն հայտնելով ջազային մրցույթի կազմակերպիչներին, գերմանացի երկրպագուներին էլ խոստանալով շուտով հանդիպել այնտեղ:

«Ինձ համար մեծ պատիվ է երկու մրցանակ ստանալ «Deutscher Jazzpreis»-ից՝ իմ վերջին՝ «The Call Within» ալբոմի համար՝ «Տարվա արտիստ, միջազգային» և «Դաշնամուր/ստեղնաշար» անվանակարգերում։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Deutscher Jazzpreis»-ի կազմակերպիչներին և ժյուրիի անդամներին։ Նաեւ մեծ շնորհակալություն և շնորհավորանքներս աներեւակայելի տաղանդավոր բոլոր երաժիշտներին, որոնք այս տարի առաջադրվել ու մրցանակի են արժանացել։

Իմ գերմանացի երկրպագուներին՝ մենք շուտով կհանդիպենք։ Շատ շուտով»,- գրել է Համասյանը՝ կից ներկայացնելով նաեւ իր ալբոմի հղումը՝ https://www.tigranhamasyan.com/the-call-within/ ։