Ջենիֆեր Լոպեսին նկատել են Լոս Անջելեսում՝ Բեն Աֆլեքի հետ սիրավեպի մասին լուրերի ֆոնին (լուսանկարներ)

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի, երգչուհի և պարուհի Ջենիֆեր Լոպեսին նկատել են Լոս Անջելեսում՝ դերասան Բեն Աֆլեքի հետ սիրավեպի մասին տարածվող լուրերի ֆոնին: Նա հիանալի տեսք է ունեցել ամառային թեթև զգեստով, գրում է Daily Mail պարբերականը և հրապարակում պապարացիների լուսանկարները։

Երգչուհուն նկատել են գործընկերոջ հետ խոսելիս։

Լուսանկարներում Լոպեսը կրում է ամառային երկար զգեստ՝ իր տեսքն ամբողջացնելով YSL (Yves Saint Laurent) ապրանքանիշի կաշվե պայուսակով, արևային ակնոցով, մեծ օղերով և վզնոցով։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Ջենիֆեր Լոպեսն ամերիկացի նախկին բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսի հետ նշանադրությունը պաշտոնապես չեղյալ հայտարարելուց շաբաթներ անց ռոմանտիկ ուղևորության է մեկնել նախկին փեսացուի՝ հայտնի դերասան Բեն Աֆլեքի հետ։ Զույգն արդեն չի թաքցնում հարաբերությունները, որոնց մասին ԶԼՄ-ները վերջերս անդադար գրում են։

Ավելի վաղ Բեն Աֆլեքին նկատել էին Լոս Անջելեսում՝ Ջենիֆեր Լոպեսի տան մոտակայքում։

Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը նշանադրված են եղել 2002-ից 2004 թվականներին։ Լոպեսը մի առիթով Աֆլեքից բաժանությունն անվանել է «իր կյանքի առաջին մեծ վիշտը»։ Աղբյուրը նշել է, որ Լոպեսի և Աֆլեքի հարաբերությունները երգչուհու նախկին փեսացուին զարմացրել են։