Netflix-ի «Jupiter’s Legacy» սերիալը փակել են առաջին եթերաշրջանից հետո

Netflix-ը փակել է «Jupiter’s Legacy» սերիալը, առաջին սեզոնից անմիջապես հետո: Սերիալի հիմքում էր «Image comics» կոմիքսների համանուն շարքը. այս մասին հաղորդում է Deadline-ը:

Պարբերականի տեղեկատվության համաձայն, առաջատար դերասանների, այդ թվում ՝ Լեսլի Բիբի, Ջոշ Դուհամելի, Ելենա Կամպուրիսի և այլոց հետ համագործակցությունն արդեն դադարեցվել է: Ընկերության կողմից նման որոշում կայացնելու պատճառները չեն բացահայտվում: Բայց մի շարք լրատվամիջոցներ նշում են, որ դա պայմանավորված է ցածր վարկանիշով:

Չնայած դրան, կոմիքսների հեղինակ Մարկ Միլլարը լավատես է: Նա շնորհակալություն հայտնեց բոլոր դերասաններին «գերազանց աշխատանքի» համար, ինչպես նաև չբացառեց, որ «Jupiter’s Legacy»-ն դեռ կարող է վերադառնալ: