Քիմ Քարդաշյանը հրապարակել է PAW Patrol: The Movie-ի հոլովակն ու հայտնել, որ հնչյունավորելու է Դելորես անունով շանը

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան և թվիթերյան էջերում հրապարակել է PAW Patrol: The Movie անիմացիոն ֆիլմի հոլովակը՝ հայտնելով ֆիլմում իր մասնակցության մասին, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը։

40-ամյա հեռուստաաստղն անիմացիոն ֆիլմում հնչյունավորելու է Դելորես անունով շանը։ Ինստագրամյան հրապարակմանը կից հեռուստաաստղը գրել է․ «Ես շատ ոգևորված եմ, որ լսելու եք իմ ձայնը PAW Patrol: The Movie-ում»։

Քիմ Քարդաշյանը հորդորել է դիտել հոլովակը հիմա և բաց չթողնել անիմացիոն ֆիլմը դիտելու հնարավորությունն օգոստոսի 20-ից կինոթատրոններում, դրանից օրեր անց էլ՝ Paramount + հոսթինգային ծառայությամբ։

Բրիտանական պարբերականը նշում է, որ Քիմ Քարդաշյանի 4 երեխաները վստահաբար հաճույքով կդիտեն ֆիլմը։

PAW Patrol-ը երեխաների համար նախատեսված անիմացիոն սերիալ է, որը ցուցադրվում է Nickelodeon ալիքի եթերում 2013 թվականից և պատմում է Ռայդեր անունով տղայի մասին, որը ղեկավարում է փրկարար շների խումբը։