Մորգենշտերնը փաստաբանին 14 միլիոն ռուբլի արժողությամբ մեքենա է նվիրել

Երեկ Մորգենշտերնը տուգանվել է արգելված նյութերի քարոզչության գործով։ Երաժիշտը կարող էր մոտ 1,5 միլիոն ռուբլի վճարել, իսկ իրավաբանական անձ ճանաչվելու դեպքում գումարի չափը կարող էր մեծանալ, սակայն արդյունքում արտիստին պարտավորեցրել են 100 հազար ռուբլի վճարել։ Իրավապահ մարմինների մոտ կասկած են առաջացրել «Վարդագույն գինի 2» և «Family» երգերի հիման վրա նկարահանված տեսահոլովակները։

Որպես շնորհակալություն Մորգենշետրն իր փաստաբանին՝ Սերգեյ Ժորինին, մոտ 14 միլիոն ռուբլի արժողությամբ «BMW X5 M Competition» մեքենա է նվիրել։ «Երբ ընտրության առաջ եմ կանգնած՝ վերցնել գործը, թե ոչ, ինձ համար առաջին հերթին կարևոր է, որ հաճախորդն ադեկվատ մարդ լինի, իսկ Ալիշերը հենց այդպիսին է»,- StarHit-ին հայտնել է փաստաբանը։

Ավելի վաղ Ալիշերը (ռեփերի իսկական անունը) պաշտպանին ոչ պակաս էպատաժային նվեր էր մատուցել։ Ժորինն արտիստից սև սվիթշոթ էր ստացել, որի ներսի հատվածում առկա էր «սատանայի փաստաբան» գրությունը։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от 🦋 20 МАЯ 🦋 (@morgen_shtern)