«Իրավիճակն ավելի լավ հասկանալու համար պետք է գոնե մեկ անգամ դիտորդի հայացքով ընկալես»․ Էդգար Իգիթյան

Դերասան Էդգար Իգիթյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որին կից կիսվել է իր մտքերով։
«Մարդը երբեմն իրավիճակն ավելի լավ հասկանալու և իրեն շրջապատող երևույթները տրամաբանելու և վերլուծելու համար պետք է գոնե մեկ անգամ իրեն վերաբերող երևույթները դիտորդի հայացքով ընկալի», – հրապարակմանը կից գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրում Էդգարը ջերմ գրկել էր կնոջը, իսկ դրան կից կիսվել էր լավ լուրով։ Շուտով կծնվի զույգի առաջնեկը։
«Աստված ցանկանում է, որպեսզի իր բոլոր զավակները գան աշխարհ որպես հավերժական ընտանիքի մաս՝ որտեղ կա մայր և հայր, որոնք սիրում և հոգ են տանում միմյանց համար և իրենց երեխաների համար: Եթե ձեր դեպքում դա այդպես չէ, եղեք համբերատար և շարունակեք ապրել արդար: Նայեք արժանի մարդկանց օրինակին: Պատրաստվեք այժմ ամուսնու կամ կնոջ և ծնողի ձեր աստվածային դերին: Պարտավորվեք ամուսնանալ տաճարում և հիմնել ձեր սեփական հավերժական ընտանիքը», – գրել էր դերասանը: