Դերասանուհի Քեյթ Ուինսլեթը L’Oréal Paris-ի նոր դեսպանն է

Քեյթ Ուինսլեթը դարձել է L’Oréal Paris-ի դեսպան։
Այժմ բրիտանացի դերասանուհին ապրանքանիշի դեմքն է երգչուհի Սելին Դիոնի, դերասանուհիներ Ջեյն Ֆոնդայի, Էլ Ֆանինիգի, Էմբեր Հերդի, մոդելներ Սու Ջու Փարկի և Լիա Կեբեդեի հետ միասին։

«Կանանց պատմությունները տարածելու և ձայնից զրկվածներին աջակցելու տաղանդի շնորհիվ Քեյթ Ուինսլեթը կիսում է L’Oréal Paris-ում լինելու մեր պատճառը՝ օգնել կանանց գիտակցել իրենց արժեքը, գովերգել գեղեցկությունն ու որոշել լինել այնպիսին, ինչպիսին կաս»,- հայտարարել է L’Oréal Paris-ի նախագահ Դելֆին Վիգե-Հովասը։

«Շատ ջանքներ են պահանջվել՝ հասնելու համար այն կետին, որ ես ներողություն չեմ խնդրում, թե ինչպիսին եմ, որում ես ընդունում եմ իմ թերությունները։ Ուրախ եմ միանալ L’Oréal Paris-ին ասելու համար՝ տղամարդկություն եւ ուժ է պահանջվում՝ հավատալու համար, որ դուք արժանի եք դրան»,- հայտարարել է Քեյթ Ուինսլեթը։