Սուպերմոդել Լիլի Օլդրիջի շքեղ տեսքը` Bvlgari-ի միլանյան ընթրիքին (լուսանկարներ)

Սուպերմոդել Լիլի Օլդրիջն ուրբաթ ներկա է եղել իտալական հանրահայտ Bvlgari բրենդի` Միլանում կազմակերպած միջոցառմանը` ներկաներին հմայելով իր ճոխ տեսքով: Ինչպես նշում է Daily Mail-ը, 35-ամյա աստղն ընթրիքին կրել է ուսերը բաց ոսկեգույն զգեստ, որն ընդգծել է նրա սլացիկ մարմինը:

Օլդրիջն իր տեսքն ամբողջացրել է Bvlgari-ի ճոխ զարդերով` ականջօղերով և մանյակով` զարդարված անթերի ադամանդներով և այլ թանկարժեք քարերով:
Ընթրիքից առաջ մոդելը մասնակցել է Bvlgari-ի պրեսս լանչին, որի ժամանակ կրել է մեկ այլ զգեստ: