Սևազգեստ աստղեր. Քիմ Քարդաշյանն ընթրել է Ջեներ քույրերի և մոր հետ (լուսանկարներ)

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանին նկատել են կրտսեր քրոջ՝ 23-ամյա Քայլի Ջեների և մոր՝ 65-ամյա հեռուստաաստղ Քրիս Ջեների հետ ընթրիքին, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը՝ հրապարակելով պապարացիների կողմից արված լուսանկարները։

Լուսանկարներում SKIMS, KKW Beauty և KKW Fragrance ապրանքանիշերի հիմնադիրն ու սեփականատերը կրում է սև կոմբինեզոն՝ իր տեսքն ամբողջացնելով բարձրակրունկ սանդալներով և օձի կաշվից կարմիր պայուսակով։ Դիմահարդարման համար 40-ամյա հեռուստաաստղը ընտրել է մեղմ գունաներկ և փայլատ շրթներկ։

Քայլի Ջեները Craig ռեստորան այցելելիս կրել է սև նեղ զգեստ և բարձրակրունկներ, իսկ 65-ամյա Քրիս Ջեներն ընթրիքին ներկայացել է սև բաճկոնով և դասական ոճի տաբատով՝ տեսքն ամբողջացնելով կարմիրի, սևի և սպիտակի համադրությամբ Nike ապրանքանիշի սպորտային կոշիկներով։

Ավելի ուշ պապարացիները նկատել են, որ 25-ամյա մոդել Քենդել Ջեները ընտանիքի հետ դուրս է եկել ռեստորանից, հակառակ նրան, որ նրան ժամանելիս չէին նկատել։

Հիշեցնենք որ, ներկայում Քարդաշյանը փորձում է ամուսնալուծության այնպիսի լուծում գտնել, որը լավագույնը կլինի ընտանիքի անդամների համար: Ամուսնալուծության հարցով Քիմ Քարդաշյանի փաստաբանական խումբը գլխավորում է հայտնի փաստաբան Լորա Ուասսերը:
Քիմ Քարդաշյանն ու ռեփեր Քանյե Ուեսթն ամուսնացել էին 2013 թվականին և ունեն 4 երեխա։